|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այն ինչին, որ մենք ականատես ենք լինելու հիմա, ժամանակակից սյուրռեալիզմի բացառիկ դրսևորում է լինելու։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը։
«Մարդը, ով 2017 թվականին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, մեղադրանքով տարվել է Քննչական կեմիտե, պետք է Գլխավոր դատախազի տեղակալին առաջադրի ՄԻՊ-ի պաշտոնում»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանի ելույթն ուղեկցվեց ՔՊ–ականների կողմից գռեհիկ ռեպլիկներով և ծաղրանքով։
ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուն վերջում ՔՊ–ականներին ձոնեց Պարույր Սևակի բանաստեղծություններից։