|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բաղրամյան պողոտայում է նաեւ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը.
«Մեր կառավարությունը անպատժելի մաֆիա է, որ ինչ ուզում, անում է: Եւ դրա պատճառն այն է, որ մեր պրեզիդենտը լեգիտիմ չի,ընտրված չի: Եւ իրեն էնպես է պահում, որ ես ամաչում եմ, որ ես էլ եմհայ կոչվում: Մեզ էսպիսի նախագահ պետք չի: Ինքը Պուտինի կատարածուն է: Որովհետեւ Պուտինի համար ձեռնտու է է,որ Հայաստանը կառավարելի լինի:
Ստրուկին երբ որ ազատություն են տալիս, նա ազատություն չի ուզում, այլ ստրուկի տեր է ուզում դառնալ: Այդպես էլ Սերժ Սարգսյանն է: Նա անկլավ պետության մեջ է ապրել եւ ստալինյան մեթոդները նրանից հեռու չեն»,- ասաց Հախվերդյանը՝ նշելով, որ ինքը քաղաքական պայքար է տանում եւ քաղաքական պահանջներ է դնում, որովհետեւ այս ամենի հիմքը հոսանքի թանկացումը չէ: