|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր՝ ժամը 12:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական իշխանության հայկական պարագլխի սանձազերծած քաղաքական հետապնդման դատաքննությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդ անդամ Արսեն Բաբայանը:
«Վաղուց է հաստատվել, որ քրեական շղարշով պատված այս կարծր քաղաքական հետապնդումը սրանք ձախողել են և շուտով բոլորս ականատեսն ենք լինելու նաև 1,5 տարի իմ նկատմամբ ամենատարբեր հետապնդումների համար սրանց պատասխանատվությանը:
Շուրջ 1,5 տարի առաջ, երբ սրանք ինձ առաջարկեցին սուտ ցուցմունք տալ և ազատ արձակվել, բացատրեցի հստակ, որ չի լինելու: Որ նստելուց իրենք են սարսափում ու հանուն չնստելու նույնիսկ իրենց սեփական ծնողների դեմ կեղծ ցուցմունքներ կտան:
Այդ ողջ ժամանակահատվածում անդադար խոսել եմ այն մասին, որ սրանք սահմանադրական դատարանի կազմալուծմամբ Արցախը հանձնելու թուրքական ծրագիրն են իրագործում:
Մեզ սպասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ:
Մենք պարտավոր ենք փրկվել: Մենք թուրքին հանձնելու Հայրենիք չունենք: Մենք կորցնելու պետականություն չունենք»,- գրել է Բաբայանը: