|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Պայքար, պայքար, մինչև․․․
Կարդում ես ամենօրյա լրահոսը և․․․ շշմում՝ ողջ ընդդիմությունը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, խորհրդարանական ընդդիմությունը հերթական դիմումն է ներկայացրել ՍԴ։
Հետաքրքիր է, փաստորեն Հայաստանի ընդդիմությունն, իսկապես հավատում է, որ Հայաստանը իրավական պետություն է և հնարավոր է օրենքով և սահմանադրությամբ զսպել իշխանությանը։
Չթվարկեմ, հայտնի ճշմարտությունները՝ որ ողջ իրավա-ուժային համակարգը և դե յուրե և դե ֆակտո, գտնվում է վարչապետի գրպանում, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ նախագահի պաշտոնը սեփականաշնորհելուց հետո, նաև ողջ դատական համակարգը։ Իսկ ՍԴ-ն , հայտնի հակասահմանադրական «օրենքի» ընդունումից հետո, նույնպես դարձել է վարչապետի ձեռնասուն կառույց։
Հարց, իրենց իրական ընդդիմադիր համարող գործիչներին և ուժերին․ դուք իսկապե՞ս այդքան միամիտ եք, որ դիմումներ եք ուղղում ՀՀ իրավապահ համակարգին, հավատալով, ինչ-ինչ իրավական գործընթացների, թե՞ այլևս չունեք քաղաքական պայքարի որևէ այլ գործիք, ձևաչափ և իրականում , հաշտվել եք իրականության հետ և պայքարի իմիտացիա եք ստեղծում»: