կարևոր
2746 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 11:39
Քաղաքական

Ինչպե՞ս բացատրել Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը. Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս բացատրել Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Այն, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերություններ ունի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ` հայտնի է շատերին: Այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանուն Իլհամ Ալիևի` Սերժ Սարգսյանին փորձում էր համոզել 5 մլրդ դոլարով «վաճառել» Արցախի անվտանգության գոտին (առանց երաշխիքների ու փոխարենը ոչինչ չստանալու)` դա ևս հայտնի էր դարձել շատերին:

Այն, որ Իլհամ Ալիևին և նրա հետ ջերմ հարաբերություն ունեցողներից շատերին, ձեռնտու է թույլիկ Նիկոլ Փաշինյանին մաքրել գործած հանցավոր մեղքերից ու մեղքը բարդել նախորդ ուժեղ իշխանությունների վրա` ևս հայտնի է շատերին:

Բայց, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, արցախյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ գործառույթ էր իրականացնում` փոխարինելով ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա համանախագահությանը` դա բացառիկ նորություն էր:

Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը սկզբունքային հակասություններ չի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ: Ամեն ինչ հենված էր փոխզիջումային ընկալման վրա: Միթե՞ Լուկաշենկոն չգիտեր այս պարզ ճշմարտությունները:

Այլապես, ինչպե՞ս բացատրել նրա երեկվա հայտարարությունը. պրոադրբեջանական քարոզչությու՞ն, թե՞ պրոնիկոլական ներհայաստանյան խառնակչություն»: