Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ արդեն Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց` չի՞ կարոտում իր նախկին պաշտոնը: «Ես իմ երեկվա օրն էլ եմ կարոտում»,-պատասխանեց նա, ապա կրկին հաստատեց. «ես կարոտում եմ իմ երեկվա օրվան»:
Նախկին գլխավոր դատախազը անընդհատ խուսափում էր պատասխանել ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերաբերող հարցերին: Այնուամենայնիվ, մի քանի բառով պատասխանեց, նաեւ նշեց, որ Գևորգ Կոստանյանին արդեն շնորհավորել է:
Անդրադառնալով Կոստանյանի իրականացրած կադրային ջարդին` Հովսեփյանը ընդգծեց, որ ամեն մարդ իր քաղաքականությունն ունի: Հարցին, թե այն կադրերը, որոնք դատախազությունից դուրս են եկել, տեղ կգտնե՞ն միասնական քննչական մարմնում, Հովսեփյանը պատըասխանեց. «Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի` ձուկը ջրում բազար չանենք»: