կարևոր
3457 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 16:12
Քաղաքական

Արդյո՞ք պատրաստվում եք Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի հարցով ևս միջնորդություն ներկայացնել ԱԺ․ Աղվան Վարդանյանը՝ գլխավոր դատախազին

Փակ  նիստին ներկա են եղել 8 հոքի, 4-ը ՔՊ պատգամավորներ, 3-ը «Հայաստան»  խմբակությունից և կառավարության ներկայացուցիչը։ Խնդրում եմ բացատրեք՝ ձեր միջնորդության մեջ ինչո՞ւ է հիմնավորվածությունը բխում միայն ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքներից։ Այս  մասին ԱԺ հերթական նիստին հարց ուղղելով գլխավոր դատախազին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ձեր միջնորդության մեջ ասեցիք ցուցմունքներից մեկում, որ Մհեր Սահակյանը նստած է եղել պարոն Վարդանյանի ձախ աթոռին, սրահը օվալաձև է, հանձնաժողովի նախագահը նստում է սեղանի գլխին, ձախ կողմի աթոռը եղել է դատարկ, կողքը նստած է եղել տիկին Ալխազ Ղազարյանը և միայն երրորդ աթոռին Մհեր Սահակյանը, ըստ ցուցմունքի հարվածից ցավոք պարոն Վարդանյանը ընկել է Ալխազ Ղազարյանի աթոռի մոտ, արդյո՞ք սա չի նշանակում, որ կատարվել է քայլ դեպի Սահակյանը, որի մասին Դուք հիմնավոր չեք խոսում։ Հարց երրորդ․ հոդված 290-րդի դիսպոզիցիան, խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է  անձին ստորացնելով կամ անպարկեշտ արտահայտություններով, մարդկանց անդորրը խախտելով, և այլն։ Տիկին դատախազ, չե՞ք կարծում, որ այս նույն դիսպոզիցիան տարածվում է նաև ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանի և Մարդու Իրավունքների հանձնաժողովում պարոն Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ։ Արդյո՞ք պատրաստվում եք այս հարցով նույնպես միջնորդություն ներկայացնել Աժ»,- ասաց նա։