Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Եվրամիությունը լրջագույն պատասխանատվություն է կրում ոստիկանական ապօրինի գործողությունների և, առհասարակ, վերջին շրջանում ոստիկանական խոշտանգումների, բռնությունների, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար։
Ոստիկանությունն այսպիսի վարքագիծ է դրսևորում ԵՄ և ԱՄՆ ֆինանսական միջոցներով և ուղեցույցներով բարեփոխվելու արդյունքում։
Ոստիկանական տարատեսակ ստորաբաժանումների կողմից այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի, այդ թվում լուսաձայնային միջոցների կիրառման արդյունքում կան տասնյակ վիրավորներ և նաև դաստակի մասնակի անդամահատված անձ։
Մեղքի և պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև արևմտյան այն դեսպանատները, ովքեր լռում են, անգամ ողջունում նիկոլի "ժողովրդավարությունը"՝ կանաչ լույս վառելով ռեժիմի կողմից գործադրվող և գործադրվելիք ռեպրեսիաների հանար։
Նիկոլի այսօրվա ցինիկ վարքագիծն ու ոստիկանության գործողություններն արդարացնող հռետորաբանությունը ազդակ էր, որը խրախուսեց ոստիկանոիթյանը դիմելու բիրտ ուժի, սադրելու և օգտագործելու պլաստիկե պայթուցիչներ։
Ահա, թե ինչպիսին է Արևմուտքի կողմից Հայաստանում խրախուսվող ժողովրդավարությունը»։