կարևոր
544 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-28 14:07
Աշխարհ

Եթե այս շառասյունային բեսպրեդելի վերջը չդրվի, նոր զոհերն անխուսափելի են. Կարեն Վրթանեսյան

Եթե այս շառասյունային բեսպրեդելի վերջը չդրվի, նոր զոհերն անխուսափելի են. Կարեն Վրթանեսյան

Սուրեն Պապիկյանի ծառայողական մեքենայի վթարին ու դրան հաջորդած ՊՆ պարզաբանմանն արձագանքելով՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«​Նոր վթար քաղաքում՝ այս անգամ Պապիկյան Սուրենի ծառայողական մեքենայով

«Մայր Հայաստանի» ավագանի Սամվել Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է կիրակի երեկոյան ամենագնացը գալիս, հարվածում փողոցում կայանած ավտոմեքենաներին։

Ըստ իր աղբյուրի՝ Պապիկյանի ծառայողական «Պրադոն» է։

ՊՆ-ի, իբր, «հերքումից» ակնհայտ է դառնում, որ այո՛, հենց այդպես էլ եղել է։

Նախ՝ ՊՆ-ն անդրադառնում է ոչ թե Հակոբյանին, այլ «մամուլում շրջանառվող ... մեկնաբանություններին», երկրորդը՝ չի հերքում, որ վթար է եղել, երրորդը՝ ասում է, թե «պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ... նշված ժամին ... գտնվել է տանը»

Բայց տեսանյութը հրապարակողը ոչ էլ ասել է, թե Սուրեն Պապիկյանն այդ պահին մեքենայում է եղել։ Այսինքն հերքում են մի բան, որը չի էլ ասվել։

Հիշեցնեմ, որ Սոնա Մնացականյանի սպանության առաջին ժամերին նույն ոճով էին «հերքում», թե բա. «Նիկոլը չէր վարում մեքենան»։

Երեկ չէ առաջին օրը՝ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության հիշատակի մոմավառության ժամանակ ասացի լրագրողներին, որ զուտ ժամանակ հարց է այս «շաՌասյունային բեսպրեդելի» պայմաններում հաջորդ ողբերգությունը։

Այս անգամ, բարեբախտաբար, զոհ չկա, բայց կարող էր և լինել (օրինակ՝ մեքենայում նստած մարդ լիներ կամ մեքենային մոտեցող)։

Եթե այս շառասյունային բեսպրեդելի վերջը չդրվի, նոր զոհերն անխուսափելի են»։