|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարվածները երկար չեն տևի։
«Հուսով եմ՝ սա շատ արագ կավարտվի: Գիտեինք, որ ինչ-որ բան է տեղի ունենալու։ Նրանք միմյանց դեմ կռվել են երկար ժամանակ՝ տասնամյակներ և նույնիսկ դարեր»,- նշել է Թրամփը:
Հիշեցնենք՝ Հնդկաստանն այսօր վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին գտնվող ինը թիրախի՝ նշելով, որ դրանք ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում։ «Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։