|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պակիստանի վարչապետ Իմրան Խանն այսօր խորհրդակցություն կունենա նախարարների կաբինետի հետ, որի ժամանակ կքննարկվի Հնդկաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ Պակիստանի բանակը խոցել է հնդկական երկու ռազմական օդանավ և ձերբակալել երկու օդաչուի` երկրի օդային տարածքը խախտելու համար: Հնդկաստանը ավելի ուշ խոցել է պակիստանյան կործանիչ` օդային տարածքը խախտելու համար:
Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ Պակիստանի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը ու Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր են գնդակոծել: Միջադեպը տեղի է ունեցել Պունչ շրջանում: Նշվում է, որ հնդկական բանակը պատասխանել գնդակոծությանը:
Փետրվարի 14-ին Քաշմիրի՝ Հնդկաստանի հսկողության տակ գտնվող հատված Պակիստանի կողմից ներխուժած մահապարտը ռումբ է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է հնդկական ռազմական միավորման առնվազն 40 ծառայող: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է Jaish-e-Mohammed խմբավորումը:Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ, Պակիստանն անմիջապես հերքել է մեղադրանքը: