|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պակիստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սոխայիլ Մահմուդը բողոք է հայտնել Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանին՝ Ջամմա և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման որոշման վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պակիստանը վճռականորեն մերժում է Հնդկաստանի անօրինական գործողությունները, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերին: Դատապարտում ենք նաև վերահսկման գծի լրիվ արգելափակումը, հավելյալ 180 հազար զինծառայողի տեղակայումը, պարետային ժամի սահմանումը, Քաշմիրի առաջնորդների ձերբակալությունն ու կապի ծառայությունների տրամադրման դադարեցումը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել է սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկման մասին, որով հատուկ կարգավիճակ է շնորհվում Ջամմա և Քաշմիր նահանգներին: