կարևոր
1357 դիտում, 17 ժամ առաջ - 2025-05-03 17:15
Քաղաքական

Երեւանն ու Բաքուն՝ ՀԱՊԿ-ի շեմին

Երեւանն ու Բաքուն՝ ՀԱՊԿ-ի շեմին
Փորձագետ Ալեքսանդր Կռիլովը՝ թե ինչն է խանգարում Հայաստանին դուրս գալ դաշինքից, իսկ Ադրբեջանին՝ անդամակցել:

Ավելի քան 30 տարի առաջ հետխորհրդային վեց երկրներ ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որն ավելի ուշ դարձավ ժամանակակից ՀԱՊԿ-ի հիմքը: Այն ժամանակ՝ 1992 թ-ին, համաձայնագիրը կնքեցին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, իսկ 1993 թ-ին դաշինքում ընդգրկվեցին Ադրբեջանը, Վրստանը եւ Բելառուսը։ Երկրները ստեղծել են դասական ռազմական դաշինք, որը ենթադրում է տարածքի համատեղ պաշտպանություն արտաքին սպառնալիքից։ Սակայն ղարաբաղյան խնդիրը, վրաց-աբխազական հակամարտությունը, Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը հարցեր առաջ բերեցին ՀԱՊ-ի վճարունակության եւ արդյունավետության վերաբերյալ։ 1999 թ-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները պայմանագիրը երկարաձգեցին եւս հինգ տարով, իսկ Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը հրաժարվեցին դա անել: 2002 թ-ին ՀԱՊ-ն վերանվանվել է ՀԱՊԿ։ Միայն Ուզբեկստանը կրկին մտավ դաշինք 2006 թ-ին, բայց դուրս եկավ 2012 թ-ին: Ադրբջեանի իշխանությունները նույնպես չէին բացառում՝ կարող են վերադառնալ կազմակերպություն եւ նույնիսկ քննարկման էին վերցրել նորացված ռազմական միության փաստաթղթերը, սակայն գրեթե 20 տարվա ընթացքում Բաքուն այդպես էլ չկարողացավ որոշում կայացնել։

Ինչու Ադրբեջանը դուրս եկավ ՀԱՊԿ–ից

Ադրբեջանի անդամակցությունն ինքնին պայմանավորված էր ղարաբաղյան խնդրով, եւ Բաքուն հույսը դրել էր դաշնակիցների օգնության վրա՝ հարցը հօգուտ իրեն լուծելու համար, սակայն այն չստացավ։

«1993 թ-ին Ադրբեջանի ղեկավարությունը, հույս ունենալով ստանալ Ռուսաստանի եւ կազմակերպւոթյան մյուս անդամ պետությունների աջակցությունը Հայաստանի հետ հակամարտությունում, որոշում կայացրեց անդամակցել ՀԱՊԿ-ին։ Սակայն Բաքվին չի հաջողվել համոզել իր գործընկերներին՝ տվյալ դեպքում Հայաստանի նկատմամբ պետք է կիրառվի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը, որտեղ ասվում է․ «մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտ կատարելու դեպքում բոլոր մյուս մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական, ինչպես նաեւ աջակցություն կցուցաբերեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման», - բացատրել է odkb-ի խմբագրության հետ զրույցումվ Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի բարդ բնույթը Ռուսաստանին եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին թելադրում էր զգուշավոր քաղաքականություն վարելու անհրաժեշտություն, որը կոչված է խուսափելու հակամարտության մեջ դրա մասնակիցներից մեկի ուղղակի ներգրավումից եւ պահպանելու միջնորդի իր դերը կարգավորման գործում:

«Նման դիրքորոշումը բոլորովին ձեռք չէր տալիս Բաքվին, եւ 1999ին Ադրբեջանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից», - նշել է փորձագետը:

Բաքուն գնաց իր ընթացքով

Դրանից անցել է ավելի քան 25 տարի, ասկայն Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը։ Ստանալով Եվրասիական ռազմաքաղաքական ինտեգրման փորձ՝ երկիրը որոշել է չմիանալ ՀԱՊԿ-ին, թեեւ անդամակցությունը կարող էր Բաքվին որոշակի օգուտներ տալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Մի ժամանակ քննարկվում էր Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու տարբերակը՝ Հայաստանի միավորումից դուրս գալու պայմանով, բայց այդ տարբերակն էլ դժվար թե իրագործվի՝ հաշվի առնելով Բաքվի արտաքին քաղաքական կուրսը, որը ձեւականորեն հիմնված է ցանկացած ինտեգրացիոն կառույցներից խուսափելու վրա։ Ընդ որում՝ Ադրբեջանը հաստատել է ՆԱՏՕ-ի պլանավորման եւ վերանայման ծրագրի անհատական պլանը.ադրբեջանցի զինվորականները մասնակցել են դաշինքի գործողություններին, րնանք նաեւ լոգիստիկ օգնություն են իրականացնում Եվրոպայից Աֆղանստան ՆԱՏՕ-ի բեռների առաքման հարցում: Ավելին, Ադրբեջանն ակտիվորեն մեծացնում է Թուրքիայի հետ երկխոսությունը։

«2021 թ-ի հունիսի 15-ին Շուշիում ստորագրվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբրությունների մասին հռչակագիր, որը նախատեսում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ռազմական համագործակցություն եւ փոխադարձ ռազմական օգնություն։ Ադրբեջանի ղեկավարությունը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքը դիտարկում է որպես երկրի անվտանգության գլխավոր երաշխիք: Այդ պատճառով դեռ հիմքեր չկան լրջորեն նախապատրաստվելու ՀԱՊԿ - ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությանը», - եզրափակել է Կռիլովը։

Երեւանի «կազուսը»

Բաքվի որոշման վրա չի կարող ազդել նաեւ ՀԱՊԿ-ից Հայաստանի հավանական դուրս գալը։ Սակայն, արդյո՞ք Երեւանի «ապահարզանը» դաշինքին դեռ հարցականի տակ է, իրավիճակն անորոշ է։ Ակնհայտ է միայն՝ Երեւանի արարքները վարկաբեկում են ՀԱՊԿ-ին, իսկ երկրի վարչապետի դեմարշները խախտում են կազմակերպության կանոնադրությունը։

«2024 թ-ի փետրվարին նիկլորը պաշտոնապես հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին։ ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում անդամ պետություններից մեկի ցանկությամբ կազմակերպությանն «անդամակցության սառեցում», դրանում ամրագրված է կազմկերպության կազմից ցանկացած ժամանակ սեփական ցանկությամբ դուրս գալու իրավունքը: Այդ իրավունքից օգտվել են Ադրբեջանն ու Վրաստանը (1999) եւ երկու անգամ Ուզբեկստանը (1999 եւ 2012): Հայաստանի կողմից միջոցառումներին մասնակցության դադարեցումը, ղեկավար մարմինների աշխատանքի բոյկոտը եւ կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը խախտում են կազմակերպության կանոնադրությունը», - նշել է Կռիլովը։

Նա հավելել է՝, արդեն տեւական ժամանակ է՝ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ.Մոսկվայի եւ ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը բխում է այն բանից, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով:

«Ռուսաստանի համար ձեռնտու չէ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը, սակայն նրա շահերին չի համապատասխանում Երեւանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը եւ իր անդամ պետություններից մեկի գործողություններով ՀԱՊԿ-ի վարկաբեկման շարունակումը։ Հայաստանի «սառցված անդամակցության» պահպանման հարցում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետագա համաձայնության դեպքում այն կարող է շարունակել հավասարակշռել ՀԱՊԿ-ից դուրս գալու եզրին, բայց առանց այդ եզրագծի վերջնական անցման: Սակայն Եվրամիության ղեկավարությունը հնարավորություն ունի օգտագործել հայկական կառավարության կախվածությունը հայկական քաղաքականության հակառուսական վեկտորի հետագա ընդլայնման համար՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու իրավաբանական ձեւակերպման միջոցով», - ընդգծել է Կռիլովը։

Նա հավելել ՝է նիկլորը, հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբրությունները խզելու հավանականության մասին, վստահություն է հայտնել, որ հավաքական Արեւմուտքի հետ գործընկերությունը թույլ կտա ապահովել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանոթյան պաշտպանությունը: Սակայն աշխարհակարգի նոր համակարգի ձեւավորման եւ հավաքական Արեւմուտքի ներսում աճող ճգնաժամի խորապատկերին հայկական իշխանությունները սկսեցին գիտակցել իրենց արմատական արեւմտամետ արտաքին քաղաքական կուրսի ճշգրտման անհրաժեշտությունը։

«2025 թ-ի հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նիկլորը հայտարարել է Հայաստանի ղեկավարության՝ հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականություն վարելու որոշման մասին, փորձել հավասարակշռել հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի եւ տարածաշրջանային ուժերի հետ», - նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո միջազգային ասպարեզում փոխված իրավիճակը նվազեցնում է արտաքին գործոնի ապակառուցողական ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ նպաստում ռուս-հայկական հարաբերությունների վերադարձին կառուցողական փոխշահավետ հուն:

 

Աղբյուրը՝ odkb.news

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի