Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը անհանգստության ալիք բարձրացրեց ոչ միայն ՔՊ-ական պաշտոնյաների այլև թշնամի երկրի իրենց գործընկերների մոտ։ Գրում է yerevan.today-ը:
«YerevanToday-ը ուսումնասիրել է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված արձագանքները։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցիների արձագանքն ու ՔՊ-ականների արձագանքը գրեթե նույնական են։
Ներկայացնենք մի քանի օրինակ․
Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն գրում է․
«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարին մեկ-երկու անգամ արթնանում է ձմեռային քնից՝ մամուլի ասուլիս հրավիրելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելու նպատակով՝ փորձելով խարխլել նրա դիրքերը։ Այս պահին նա փորձում է բացահայտել Փաշինյանի թույլ կողմերը։ Ասուլիսում Քոչարյանի ասածը Նիկոլ Փաշինյանին չի հուզում, որովհետև Քոչարյանը հայ հասարակության վրա ազդեցություն չունի»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ գրում է․
Ադրեջանի իշխանամետ կայքերից մեկի գլխավոր խմբագրի տեղակալ Էլչին Ալիօղլուն էլ վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որովհետև վախեցել է «ճշմարտությունից»․
«Ռոբերտ Քոչարյանը գործիչ է, որը կապված է Հայաստանի արյունոտ անցյալի, օլիգարխիկ ռեժիմի, կոռուպցիայի, բռնաճնշումների, Ռուսաստանին ծախված ազգային շահերի և տոտալ ստերի հետ։ Տասնամյակներ շարունակ սեփական երկրի դեմ աշխատող այս մարդը երազում է Հայաստանում վերադառնալ իշխանության, բայց բացահայտ երկխոսության փոխարեն արհամարհած ու թշնամի համարող Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրում է վախկոտորեն մենախոսությամբ հանդես գալ նախապես ընտրված լրագրողների առաջ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա վախենում է ճշմարտությունից։ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ բաց բանավեճից հրաժարվելը ոչ միայն վախկոտության նշան է, այլև պարզ վկայում է սեփական դավաճանական անցյալի վերաբերյալ հիմնարար հարցերին պատասխանելու նրա անկարողության»։
Իսկ սա, օրինակ, որպես «սորոսական գործիչ» հայտնի Դանիել Իոանիսյանի նույնանման գրառումն է․
Միլի Մեջլիսի պատգամավոր Էլչին Միրզաբեյլին էլ կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահն աշխատում է Ռուսաստանի հրահանգներով։ Այդ կարծիքին է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Նախկին նախագահի հանկարծակի հայտնվելն ու վստահ ելույթը, իհարկե, պատահական չեն։ Այս առումով կասկածներ կան, որ ղարաբաղցի հանցագործը, որը կապված է Ռուսաստանի հետ, վերահսկվում է Կրեմլից կամ փորձում է հաճոյանալ Մոսկվային։ Իսկ թե ով է ստիպել Ռոբերտ Քոչարյանին խոսել, ապա, ըստ Է.Միրզաբեյլիի, հատուկ հետաքննություն անցկացնելու կարիք չկա»
Սա ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկի գրառումն է․
Իսկ սա ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառումներն են․
Ի հակառակ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ չի պատրաստվում միանալ Սերժ Սարգսյանի հետ, որովհետև դա իռացիոնալ է, ադրբեջանական մամուլը այլ վերլուծություն է արել․
«Նախկիններն ընդդեմ Փաշինյանի՝ Հայաստանում գաղտնի դաշինք է ստեղծվում»
Եվ սա դեռ ամենը չէ։ Ադրբեջանցիները նաև ռուսալեզու կայքերում են «վերլուծություններ» հրապարակել․
Հիշեցնենք, որ ժողովրդին պատերազմով վախեցնելու քաղաքականությունը ՔՊ-ն որդեգրել էր դեռ 2021 թվականի ընտրություններից սկսած։ Այսօր ադրբեջանցիներն են «զգուշացնում», որ ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է «ռևանշի»։
Այսպիով կարող ենք եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն ու Երևանը ոչ միայն արցախցիների, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դատական գործերում են սինխրոնացել, այլ նաև ընդդիմությանը քննադատելու գործում։ Սակայն եթե Ադրբեջանի դեպքում հայերի շահին հակառակ գնալը տրամաբանական է, ապա ՔՊ-ականների դեպքում մնում է առեղծվածային»,–գրում է լրատվամիջոցը։