|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելու, այսպես կոչված, խաղաղ համաձայնագրի տեքստը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին տեղեկանում ենք թշնամական լրատվամիջոցներից։
Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։
«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը նշել էր՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի երկու պահանջները միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ։