Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել գերիների փոխանակման հարցը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս խնդիրը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում և այն առանձին քննարկվել է դեռ ապրիլ ամսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ», - հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Արցախում գտնվող ադրբեջանցիներն են դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք ապօրինաբար Արցախի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարի ժամկետ ազատազրկմամբ: Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: