կարևոր
1444 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 16:32
Աշխարհ

Ալիեւը՝ որպես Պուտինի քաղաքականության շարունակություն Իրանում

Ալիեւը՝ որպես Պուտինի քաղաքականության շարունակություն Իրանում
Կայացել է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան: Այն ուներ սկզբունքային հատկության մի շարք կարեւոր առանձնահատկություններ։ Բանն այն է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերութոյւնները բարդ են եղել։ Տեսանելի հանրային տարածքում Իրանին զայրացրել է Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ, եղել է 2023 թ-ի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման ողբերգական դեպք։ Թեհրանը դեմ է հանդես եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերին՝ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքով» բացել Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն՝ այն ընկալելով որպես իր եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանի վերացման սպառնալիք:

Կար եւս մեկ գործոն, որի մասին կողմերը նկատի ունեին, բայց բարձրաձայն չէին խոսում։ Ժամանակակից Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքները մինչեւ ХIX դարի սկիզբը երկար ժամանակ եղել են Պարսկական կայսրության կազմում։ Ադրբեջանցիների հետ իրանցիներին միավորում է ընդհանուր դավանանքը։ Բացի այդ, բուն Իրանում բնակչության մինչեւ մեկ քառորդը կազմում են ադրբեջանցիները (տարբեր գնահատականներով՝ 12-20 մլն)՝ ավելի շատ, քան բուն Ադրբեջանում։ Ի դեպ, Փեզեշքիյանն ինքը էթնիկ ադրբեջանցի է։ Ուստի երկու երկրների հարաբերւթոյւններում առկա խնդիրները զուգահեռ հարթություններում են՝ պատմության եւ արդիականության։ Պատմության հետ՝ հասկանալի է, բայց վերջին տարիներին տարածաշրջանի աշխարհաքաքաղականության մեջ զգացվում էր ԱՄՆ-ում  Բայդենի վարչակազմի գործողությունների նկատելի ազդեցությւոնը։ Արեւմուտքում գաղտնիք չեն դարձերլ այն, որ Իրանի դեմ դիմակայությունում հույս ունեն օգտագործել ադրբեջանական պլացդարմն ու խաղարկել «բաժանված ժողովրդի» խաղաքարտը։ Իրանը ողջամտորեն վախենում էր Բաքվի քաղաքականության մեջ կայուն արեւմտամետ վեկտորի հնարավոր ձեւավորումից, ինչպես նաեւ Հարավային (իրանական) Ադրբեջանի տարածքում անջատողականության վտանգից։ Ի պատասխան՝ նա հակախաղ էր վարում Հայաստանի տարածքով։ Ուստի 3+3 տարածաշրջանային անվտանգության համակարգ (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան) ստեղծելու բոլոր փորձերը խափանվել են դրա մասնակիցների աշխարհաքաղաքական տարբեր նկրտումների պատճառով։ Ի դեպ, հիմա էլ նույն պատճառներով տապալվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։

Սակայն տարածաշրջանում աստիճանաբար փոխվում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Իրական պայմաններ են ի հայտ գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման համար։ Ընդ որում՝ Թրամփը սկսել է դրականորեն կարգավորել քաղաքականությունն այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի անուղղակի մասնակցությամբ միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի հետ բանկցությունների մեջ մտնելով: Սկսել են նկատելիորեն թուլանալ նաեւ Ադրբեջանում արեւմտամետ ուժերի դիրքերը։ Ալիեւի այցը Չինաստան, ըստ չինական Global Times պարբերականի, «հաջող էր ոչ միայն Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից, այլեւ Ադրբեջանին դուրս բերեց մեծ քաղաքականության բարձր ուղեծիր, որտեղ դաշինքում են գտնվում Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը»: Այս գործոնը մեծապես կանխորոշեց Փեզեշքիյանի հաջող այցը Բաքու եւ նրա ընդունելության մակարդակը։ Կողմերը հայտարարել են ռազմավարական գործընկերության բարձունքին հասնելու պատրաստակամության մասին, ինչը նախկինում չէր նկատվում։ Ադրբեջանն ու Իրանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում սկսել են իրենց վստահ զգալ տարածաշրջանային փոխշահավետ համագործակցություն կառուցելու հարցում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծմանը եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը համատեղ մասնակցելու կողմերի պատրաստակամությանը, թեեւ ստորագրված փաստաթղթերը ներկայացված են հուշագրերի տեսքով, որոնք առայժմ հայտարարում են միայն մտադրությունների մասին: Բայց նման սկիզբն էլ հուսադրող է եւ, Միլլի Մեջլիսի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի նախագահ Արզու Նագիեւը կարծում է՝ «ստեղծում է իր ակնկալիքները»։ Ի դեպ, Ալիեւը խոսել է Արազի միջանցքի նախագծի մասին, որը Ադրբեջանը՝ դրա հիմնական մասը, Իրանի տարածքով կապում է Նախիջեւանի հետ։ Ալիեւի կարծիքով՝ յան «մեծ տարանցիկ հնարավորություններ կբացի»։ Միեւնույն ժամանակ, այս նախագիծը վերացնում է Զանգեզուրի սրությունը։ Բանն այն է, որ Անկարան համարվում է Արեւմուտքի գործընկերը, որի հետ Իրանը լուրջ հակասություններ ունի, ուստի «Զանգեզուրի միջանցքի» հարցը տնտեսական հարթությունից վաղուց է հոսել աշխարհաքաղաքականության ոլորտ։ Այնպես որ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դեռեւս փորձարարական տիրույթում է։ Այսօր, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւօ ձեւակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է գրավչությունը»: Բայց ի՞նչ կարող է լինել վաղը:

Ինչեւէ, Ալիեւը բեկումնային առաջընթաց գրանցեց իրանական ուղղությամբ, ընդհանուր եզրեր գտավ Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական խաղ սկսեց ձեւավորվող հարաբերությունների նոր համակարգում դերերի բաշխման շուրջ։ Անդրկովկասում ամեն ինչ սկսում է արագ փոխվել։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի