|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Օսկար»-ի մրցանակակիր ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Սառցե սիրտը», շարունակություն կունենա։ Հեղինակավոր Disney ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որոնց դիտումների քանակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում հասել է 30 միլիոնի: Այս մասին տեղեկանում ենք Walt Disney Animation Studios-ի յութուբյան պաշտոնական էջից:
2013 թվականին, երբ տեղի ունեցավ մուլտֆիլմի առաջին մասին պրեմիերան, ամբողջ աշխարհը հիացած էր արքայադուստրեր Էլիզայի և Աննայի հրաշալի պատմությամբ: Ֆիլմի գրանցած հսկայական հաջողությունն է ստիպել հեղինակներին` նկարահանել դրա երկրորդ մասը:
Ըստ անոնսի՝ երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է ուսումնասիրել իր գերկարողությունները։ Նա փորձում է գրավել հսկայական ալիքները՝ դրանք վերածելով սառույցի: Միևնույն ժամանակ, բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորր է, Էլզան փոքրիկ քրոջ՝ Աննայի հետ զբաղված է բարեկարգությամբ և միջազգային քաղաքականությամբ։ Ընտանեկան անվրդով կյանքն ավարտվում է, երբ աղջիկները բախվում են նոր խոչընդոտների. նրանք իմանում են ծնողների մահվան դաժան մանրամասները և Էլզայի արտասովոր ընդունակության գաղտնիքը։
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ․ նոյեմբերի 19-ին։