|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության նախարարությունը ներկայացրել է 2015 թվականի առաջին վեց ամիսների զեկույցը. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում 6 ամսվա ընթացքում աշխատանքի վայրում մահացել է առնվազն 794 մարդ` հունվարին՝ 128, փետրվարին՝ 85, մարտին՝ 139, ապրիլին՝ 133, մայիսին՝ 162, իսկ հունիսին՝ 147 աշխատավոր:
Զեկույցի համաձայն՝ մահացածներից 50-ը կանայք են, 26-ը՝ երեխա, 222-ը՝ տարեց և 37-ը՝ ներգաղթյալ:
Աշխատանքային վայրում մահվան դեպքերն ամենաշատը տեղի են ունեցել Կ.Պոլսում, Ադանայում, Անթալիայում, Քոնիայում, Բուրսայում և Իզմիրում: