Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Լևոն Պաչաջյանը:
Yerkir.am.- Ինչպե՞ս ես գնահատում մեր հավաքականի շանսերը ԵՎՐՈ 2016-ի ընտրական փուլում:
Լևոն Պաչաջյան.- Շանսեր միշտ էլ կան, այլ հարց է, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ամեն դեպքում` ես այն կարծիքին եմ, որ մեր հավաքականն այսօր հասել է այն մակարդակին, որ կարող է պայքարել ԵՎՐՈ 2016-ի ուղեգրի համար: Համենայն դեպս, բոլորիս համար դա մեծ երազանք է:
Yerkir.am.- Մոտ ապագայում հնարավո՞ր է` կրկին հրավիրվես հավաքական:
Լևոն Պաչաջյան .- Հավաքականից հրավեր ստանալու համար առաջին հերթին պետք է լավ մարզավիճակ ունենալ և ակումբում հաջող հանդես գալ: Կհրավիրեն, թե` ոչ, դա կորոշի մարզիչը, համենայն դեպս, ես ջանք ու եռանդ չեմ խնայում այդ ուղղությամբ:
Yerkir.am.- Ի՞նչ կասես ակումբի մասին, որտեղ խաղում ես, մարզավիճակիդ մասին:
Լևոն Պաչաջյան. - Ես հիմա հանդես եմ գալիս Շվեդիայի Սուպերետան առաջնությունում հանդես եկող «Ասսիրիսկա» ակումբում: Մենք հիմա նախապատրաստական շրջանում ենք: Այս փուլից գոհ եմ, շատ լավ է անցնում: Թիմը համալրվում է նոր խաղացողներով: Ես շատ լավ մարզավիճակում եմ, և ողջ թիմով մեծ ուժով պատրաստվում ենք ապրիլի 6-ին մեկնարկող առաջնությանը:
Նշենք , որ «Ասսիրիսկա» -ն հանդես է գալիս Շվեդիայի ֆուտբոլի առաջնության ուժեղագույնների 2-րդ առաջնությունում, որտեղ առաջին 2 տեղը գրաված թիմերը հաջորդ մրցաշրջանում դուրս են գալու բարձրագույն խումբ: