Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում շատացել են թափառող շները․ այն դարձել է քաղաքի ամենահրատապ թեմաներից մեկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրու ավագանու նիստին ասաց Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը՝ թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման թեմայով քննարկման ժամանակ:
Ջիլավյանի խոսքով՝ կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման նպատակով քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, սակայն մինչև արդյունքների հրապարակվելը, պայմանագրի կնքումը մոտ մեկ ամիս կանցնի, այնինչ անհրաժեշտ է ստերջացումը շարունակել, կամ ժամանակավոր լուծում գտնել։
Ջիլավյանն առաջարկեց 100 շան ստերջացումը հանձնել մեկ այլ կազմակերպության՝ վճարելով 2 միլիոն 780 000 դրամ։
Նրա խոսքով՝ նախնական հաշվարկներով,Գյումրու քաղաքապետարանը մտադիր է ստերջացնել 500 շուն և ամեն մի շան ստերջացում քաղաքային բյուջեի վրա կնստի 29 հազար 900 դրամ։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, թե գյումրեցիները քաղաքի բոլոր շներին դեմքով ճանաչում են, և որ շները շատանում են կողքի համայնքներից Գյումրի բերելու պատճառով։
«Հիմա որ ասեմ, պիտի նորից ասեն, թե գյումրեցիները կատակում են․ դեմքերով մեր շներին ճանաչում են գյումրեցիները, անծանոթ շներ են եկածները ու շատացել են, հիմա կերի պակասն է, թե ինչն է, այլ համայնքներից լցվել են էստեղ», - ասաց Սամսոնյանը։
Քաղաքապետը հայտնեց, որ ունի ապացույցներ․ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ֆիքսել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, շներին բաց թողնում ու հեռանում։
Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ շների ստերջացումը չի նշանակում, որ շները չեն կծելու։