Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Ուղիղ եթերի ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ և մի խումբ այլ պաշտոնյաներ ակնհայտորեն առնչվելով ի թիվս այլի ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմի հետ՝ բռնություն են գործադրում քաղաքացիական ակտիվիստի դեմ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից: Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում նշյալ պաշտոնյաների նկատմամբ՝ առավելևս հարկադրանքի միջոց: Այս մասին գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Համեմատության համար նշեմ ցանկացած ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, առանց որևէ բռնության տարրի խուլիգանության հանցակազմի հետ առնչություն չունեցող, սակայն ըստ իրավապահների առնչվող դեպքերում՝ երկու ժամվա ընթացքում միշտ եղել են՝ ձերբակալումներ, հանրային քրեական հետապնդումներ և իհարկե կալանքի միջնորդություններ: Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում...»։
Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։
Այսօր էլ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։