կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 09:51
Արցախ

Մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում՝ Արցախում մինչ այս պահը գազամատակարարում չկա. պատգամավոր

Մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում՝ Արցախում մինչ այս պահը  գազամատակարարում չկա.  պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանն այս օրերին խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ Արցախում է, նա նկարագրել է Արցախում առկա իրավիճակը.

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ:
Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:
Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև: