Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․
«Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:
Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:
Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն` հենց մարդկանց վրա:
Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշների վերքերն այնքնան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:
Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել»: