կարևոր
868 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-24 18:19
Աշխարհ

Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար

Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար

Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման բանակցությունների վերագործարկման համար։

«Ես կրկին առաջարկում եմ դիվանագիտությունը: Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել և այցելել Փարիզ, Բեռլին և Լոնդոն: Ես պատրաստ էի դա անել նախքան ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունների սկիզբը, բայց «եվրաեռյակը» հրաժարվեց», – գրել է Արաղչին X սոցիալական հարթակում:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ «եվրաեռյակի» հետ իրանի հարաբերությունները եղել են ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակի վրա, սակայն «այժմ դրանք գտնվում են ցածր մակարդակի վրա»։«Գնդակն այժմ «եվրաեռյակի» դաշտում է», – հավելել է իրանցի դիվանագետը։