կարևոր
1279 դիտում, 2 օր առաջ - 2025-02-18 13:57
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հարցում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հարցում. Պեսկով

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցույց տալ Թեհրանին այն խնդիրների լուծման հարցում, որոնք կապված են իրանական միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է համակողմանիորեն զարգացնել դրանք՝ այդ թվում օգնություն ցույց տալ կարևորագույն խնդիրների լուծման հարցում, ներառյալ միջուկային ծրագիրը», - նշել է Պեսկովը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ 

«Մենք համոզված ենք, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում  Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով», - նշել է Պեսկովը հարցազրույցում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին կարելի է հետ պահել միջուկային զենք ստեղծելուց կա՛մ ռումբերի, կա՛մ համաձայնագրի ստորագրման միջոցով։ ԱՄՆ ղեկավարը հավելել էր, որ կցանկանար գործարք կնքել իսլամական հանրապետության հետ և չընտրել ռազմական ճանապարհը: