Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։
«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է ԵՄ-ին անդամկցելու մասին օրենք, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա՛ Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում ժողովրդավար Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,- X-ում գրել է պատգամավորը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Կալլասը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։