Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Zham.am-ը գրում է․ «Երեկ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, այսպես կոչված, «Իրևանի ուսուցչական ճեմարանի» 140-ամյակի հիմնման տոնակատարության մասին:
Ալիևի հրամանագրում նշված է բառացիորեն հետևյալ տողերը. «...Երևանը եղել է ադրբեջանցիների խոշորագույն գիտական, մշակույթային և լուսավորչական կենտրոններից մեկը...»: Ալիևի հրամանագրում «հիշեցվում է», թե իբր, մինչև 20-րդ դարը, Երևանի բնակչության մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ:
Ադրբեջանի նախագահի հրամանագրում հատուկ ուշադրություն է դարձվում նրան, որ այս հրամանագրով Ադրբեջանի կառավարությունը պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակի կապված այդ առիթի հետ, որպեսզի ադրբեջանցի երիտասարդությունը «չկտրվի իր արմատներից» և հիշի իր «պատմական Հայրենիքը»: Հավելենք, որ Ալիևը միայն այսօր չի հանդես գալիս նման հռետորաբանությամբ: Տարիներ առաջ, Ադրբեջանի ակադեմիական շրջանակներին շրջաբերական էր իջեցված, համաձայն որի ներկայիս Հայաստանը գիտական շրջանակներում պետք էր անվանվեր որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այսինքն այնպես, ինչպես մեզ մոտ գիտական շրջանակներում օգտագործվում է «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը:
Սակայն այստեղ կա մի մեծ տարբերություն: Ադրբեջանն ունի 84-միլիոնանոց դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ով հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի բոլոր ծրագրերը: Մենք նման դաշնակից չունենք, և մեր հիշողությունը բացառապես պատմամշակութային բնույթ է կրում: Բացի այդ, Թուրքիայի Իգդիր քաղաքում գործում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի վտարանդի կառավարությունն ու Ազգային Ժողովը, որոնք սպասում են իրենց «ժամին»՝ վերադառնալու «հայրենի» Երևան:
Եթե հաշվի առնենք, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Հայաստանում, և ինչ արագության աստիճանի է փոփոխվում ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում, ապա կարող ենք նույնիսկ կանխատեսել, թե երբ ադրբեջանցիները կարող են հասնել իրենց բաղձալի երազանքներին:
Հավելենք, որ իրենց ծրագրերի կյանքի կոչումը մեծապես կախված է նաև մեզանից: Եթե հայ հանրությունն իր վերնախավով իրեն պահի այնպես, ինչպես այսօր է պահում, ապա երեք տասնամյակ անց այս տարածքը իրոք կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և Փաշինյանն իր խոստումը կարող է կատարել, որ ներկայիս տարածքում կարող են ապրել մոտ 5 մլն մարդ: Պարզապես նրանք կլինեն ոչ թե հայեր, այլ՝ ադրբեջանցիներ:
Սա է իրականությունը»: