կարևոր
5467 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 16:20
Քաղաքական

Փաստացի չիրականացավ Ալիևի պլանը․ սա մեսիջ է թե՛ Ալիևին, թե՛ Նիկոլին․ Գևորգ Գևորգյան

Փաստացի չիրականացավ Ալիևի պլանը․ սա մեսիջ է թե՛ Ալիևին, թե՛ Նիկոլին․ Գևորգ Գևորգյան

«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է

«Ակնայով Ստեփանակերտ մտավ ռուսական բեռնատարը, որի մեջ բացառապես ռուսական արտադրության ապրանքներ են։

Փաստացի, չիրականացավ ալիևի պլանը, համաձայն որի միայն ադրբեջանական ապրանքներ պետք է լինեին։

Սա մեսիջ է թե ալիևին, թե նիկոլին։

Պրահայան սկզբունքներով, այն է` Արցախի Հանրապետության հանձնումը ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տասնյակ բնակավայրերի հանձնումը դե յուրե ֆիքսող «խաղաղության» պայմանագրի ստորագրումը միայն ձեռնտու է պանթյուրքիստական էրդողան-նիկոլ-ալիև եռյակին։ Սրանց խանգարող ուժեր կան, մենք պետք է բալանսը մեծացնենք մեր օգտին ու այս խարան իշխանությանը հեռացնենք, ձևավորելով.

  •  կամային հատկանիշներ ունեցող,
  •  պետության և ժողովրդի շահը չսակարկող,
  •  Հայրենիք բառի բարձր արժեքը հետագծով ապացուցած հայրենատերերի իշխանություն»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով։