|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։«Մենք ներկա կգտնվենք Պապի հուղարկավորությանը, ինչպես և պետք է լիներ», – ասել է Մակրոնը լրագրողներին։
Վատիկանը դեռ չի հայտնել հուղարկավորության օրը, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։
Ըստ France24-ի՝ կարդինալներն ապրիլի 22-ին կհավաքվեն Վատիկանում՝ պլանավորելու Ֆրանսիցկոս պապի հուղարկավորությունը։ Մայիսին տեղի կունենա կոնկլավ, որի արդյունքում կընտրվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր քահանայապետ։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։