Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ստոկհոլմյան հրատարակության ձեռք բերած Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի ստորագրությամբ պաշտոնական կոմյունիկեի համաձայն՝ Անկարան կարող է օգտվել երկկողմ համաձայնագրի կոնկրետ դրույթներից, որը ստորագրվել է 2010 թ-ին Ռուսաստանի հետ եւ սկիզբ դրել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցմանն ու շահագործմանը: 2025ի փետրվարի 23-ի փաստաթուղթը մանրամասնում է թուրքական կառավարության կողմից համաձայնագրի 5-րդ հոդվածի 5-րդ կետի մեկնաբանությունը, որը կարգավորում է այնպիսի կորպորատիվ խնդիրներ, ինչպիսիք են բաժնետոմսերի բաշխումը, կառավարումը, ներդրումները եւ ֆինանսավորումը էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման հանձնելուց հետո դրա շահագործման համար պատասխանատու ընկերության ներդրում եւ ֆինանսավորում։ Համաձայնագրի համապատասխան բաժնում ասվում է. «Նախագծային ընկերության կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերը ներառյալ, սակայն չսահմանափակվելով, բաժնետոմսերի տեղաբաշխումը, տնօրենների նշանակումը, բաժնետերերի ներդրման ձեւը, բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումները, ինչպես նաև նախագծային ընկերության և նախագծի նկատմամբ կիրառվող ֆինանսավորման մեխանիզմներով, ենթակա են թուրքական կողմի հետ համաձայնեցման՝ ազգային անվտանգության և տնտեսական հարցերում ազգային շահերը պաշտպանելու նպատակով»:
Akkuyu Nuclear Anonim Şirketi (Akkuyu)-2010 թ-ի դեկտեմբերին հիմնադրված նախագծային ընկերություն, որն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին: Դրա հիմնադիրներից են «ԱտոմստրոյԷքսպորտ», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ», «Ռոսէներգոատոմ կոնցեռն», «Ատոմտեխէներգո» եւ «Ատոմէներգորեմոնտ» պետական ընկերությունները։ Ի սկզբանե ենթադրվում էր՝ կայանը, որի արժեքը գնահատվում է 20 միլիարդ դոլար, բաղկացած կլինի չորս ռեակտորներից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 4800 մեգավատ՝ ապահովելով Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես 10% - ը: Միեւնույն ժամանակ, չնայած ռուսական սեփականությանը եւ կառավարմանը, «Աքքույուն» մնում է Թուրքիայում գրանցված ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Անկարայում, որի գործունեությունը կարգավորվում է թուրքական առեւտրային օրենսդրությամբ, նշում է փետրվարի վերջին Մոսկվա այցելած Ա.Բայրաքթարը. «Անկախ այն բանից, թե ներկայիս բաժնետերերի մեջ կա տեղական ներդրող, թե ոչ, ընկերւթյան գործունեության եւ կառավարման վերաբերյալ մեր ազգային շահերը պաշտպանված են միջկառավարական համաձայնագրով»:
2010 թ-ի համաձայնագրի համաձայն` Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի մինչեւ 49 տոկոսը, սակայն վերջին 15 տարիների ընթացքում չի օգտվել այդ իրավունքից: Տնօրենների խորհրդի նախագահն է Անտոն Դեդուսենկոն, տնօրենների խորհրդի անդամներն են Եկատերինա Լյախովան, Անրի Էդուարդ Պրոգլիոն եւ Սերգեյ Զվեգինցեւը: Աքքույու ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Սերգեյ Բուցկիխն է, 17 տարվա փորձ ունեցող ատոմային նավատորմի սպա, ով անցել է միջուկային արդյունաբերության ճանապարհը ինժեներից մինչեւ տեխնիկական տնօրեն, այնուհետեւ «Զարուբեժատոմէներգոստրա» ԲԲԸ տնօրեն: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, մինչդեռ Պրոգլիոն` ֆրանսիական պետական էներգետիկ հսկա Électricité de France – ի (EDF) նախկին ղեկավարը, ինչպես նաեւ «Ռոսատոմի» տնօրենների խրհրդի նախկին անդամը Ֆրանսիայի քաղաքացի է:
Կայանը կառուցվում է եւ գործելու է Թուրքիայի միջուկային կարգավորման վարչության (Nükleer Düzenleme Kurumu, NDK) վերահսկողության ներքո։ Ներկայումս Թուրքիայում կա երկու հետազոտական միջուկային ռեակտոր եւ միջուկային թափոնների վերամշակման ձեռնարկություն, ինչպես նաեւ երկու լրացուցիչ հարթակ ԱԷԿ-ի համար, որոնց շինարարությունը նախատեսվում է Էրդողանի կառավարության կողմից:
Թուրքական կողմի մտադրությունը եւս մեկ անգամ ընդգծելու համար Բայրաքթարը հիշեցնում է, որ Աքքույուն նախկինի պես գտնվում է թուրքկան կարգավորող մարմինների հսկողության ներքո՝ ներառյալ լիցենզավորումը, թույլտվությունների տրամադրումը, ստուգումները եւ համաձայնեցումները:
Կոմյունիկեում խոսվում է նաեւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներով պայմանվորված մատակարարման շղթաների խափանումների մասին, որոնք ազդել են ԱԷԿ-ի առաջին ռեակտորի շինարարության ավարտի համար հիմնական բաղադրիչների մատակարարման վրա: Մասնավորապես, Գերմանիայի արտահանման սահմանափակումները թույլ չեն տվել Siemens Energy ընկերությանը ենթակայանի համար անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել։ Այս խոչընդոտը շրջանցելու համար Akkuyu Nuclear-ը չինական ընկերության հետ կնքել է անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման պայմանագիր: Siemens Energy-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` ենթակայանի սարքավորումների մի մասը պետք է ներկրվեր։ Աշխարհաքաղքական զարգացումների պատճառով, սակայն, մատակարարման նոր պայմանագիր է կնքվել չինական ընկերության հետ։ Սարքավորումը փուլ առ փուլ առաքվում է Աքքույու հարթակ` տեղադրման համար», - ասվում է հաղորդագրությն մեջ։ Հաղորդվում է՝ մատակարարման խնդիրներն այժմ լուծված են, եւ Բայրաքթարը հաստատել է, որ գործարանի առաջին բլոկը նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ 2025 թվականի վերջ: Ենթադրվում է՝ մյուս երեք բլոկները շահագործման կհանձնվեն հաջորդաբար` մեկ տարվա ընդմիջումով։
Քանի որ Անկարայի միջուկային էներգետիկ հավակնությունները զարգանում են, Աքքույուի պոտենցիալ գրավումը (potential takeover) մնում է ռազմավարական հարց թուրքական կառավարության համար` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում փոփոխվող աշխարհաքաղաքական եւ տնտեսական դինամիկայի ֆոնին:
Եթե Թուրքիան դիմի այդ տարբերակին, նա, ամենայն հավանականությամբ, կհրահրի Մոսկվայի բացասական արձագանքն ու համապատասխան պատասխան միջոցները։ 2015ին, այն բանից հետո, երբ թուրքական կործանիչները սիրիական սահմանի մոտ խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը, Ռուսաստանը հայտարարեց հարավային հարեւանի դեմ մի շարք տնտեսական եւ այլ միջոցառումների մասին։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարոթյւոնը սկսել է հրապարակել հետախուզական տվյալներ, որոնք վկայում են՝ Էրդողանի կառավարությունը գաղտնի համագործակցել է Ռուսաստանում արգելված «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետության» (ԻԼԻՊ) հետ` մաքսանենգ նավթ արտահանելով ի շահ թուրքական ընկերությունների: Ամիսներ տեւած լարվածությունից հետո միջադեպը կարգավորվել է, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում եւս ռուս-թուրքական հարաբերականորեն կայուն հարաբերությունները ենթարկվել են բազմաթիվ մարտահրավերների:
2024 թ-ի դեկտեմբերին Անկարայի աջակցությամբ նրա սիրիացի հաճախորդները գրոհի անցան Հալեպ-Համա-Հոմս գծով, ինչը հանգեցրեց Դամասկոսում Իրանի եւ Ռուսաստանի կողմից աջակցվող Բաշար Ասադի կառավարության անկմանը։ Գտնվելով արեւմտյան պատժամիջոցների տակ` Ռուսաստանը չի սրել իրավիճակը` շահագրգռված լինելով Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերի պահպանմամբ։
Հավանաբար, Էրդողանը նոր հնարավորություն է փնտրում Akkuyu Nuclear-ի դեմ միջոցներ ձեռնարկելու համար, երբ ապագայում ժամանակն ու հանգամանքները թույլ կտան: Ա. Բայրաքթարի կոմյունիկեից հայտնի է դարձել «Ազգային անվտանգության եւ կենսական տնտեսական շահերի» ապահովման պատրվակով հնարավոր «վճռական գործողությունների» համար չնախատեսված հանգամանքների դեպքում պլանների մասին:
Նախագծի իրականացման հենց սկզբից առանձին ռուս դիտորդներ հարցեր են ուղղել ռուսական կողմի համար աշխարհում չտեսնված «կառուցիր – տիրիր – շահագործիր» սխեմայի շահավետության մասին. Ռուսաստանն իր հաշվին խոշոր օբյեկտ է կառուցում այստեղ եւ հիմա, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված եկամուտները կորչում են հեռավոր ապագայում, եւ ամենեւին էլ փաստ չէ, որ «կխլեն» սկզբնական ծախսերը, որոնք հաստատ կգերազանցեն սկզբնական 20 միլիարդը։ Բացի այդ, պատժամիջոցային ճնշումը ստիպում է դիմել «խորամանկ» սխեմաների.օրինակ, Աքքույու ԱԷԿ-ի շինարության ֆինանսավորման կազմակերպման համար կարող են օգտագործվել ռուսական գազի մատակարարումները` որպես պատժամիջոցների ճնշման տակ գտնվող անդրսահմանային փոխանցումների այլընտրանք։ Bloomberg-ը գրում ՝ ենթադրվում է, որ «Ռոսատոմը» Ռուսաստանում «Գազպրոմի» արտահանումը Թուրքիա կվճարի ռուբլով, սիկ Թուրքիա մտնող ռուսական գազը հաշվի կառնվի ատոմակայանի կառուցման «Ռոսատոմի» ծառայությունների դիմաց վճարման հաշվին: Ավելի վաղ` փետրվարին, կառավարամետ Hürriyet թերթը մեղադրել էր ամերիկյան «խորքային պետությանը» The Wall Street Journal-ում հրապարակված հրապարակման միջոցով Թրամփի վարչակազմի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ, որը վերաբերում էր ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից JPMorgan-ի հաշիվներում Աքքույու ատոմակայանի կառուցման համար նախատեսված 2 միլիարդ դոլարի սառեցմանը: Հատուկ ուշադրւոթյուն է դարձվում հոդվածում Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հիշատակմանը, որը կապված էր 2022 թ-ին Ռուսաստանից Թուրքիա գումար փոխանցումների հետ։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի