|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի իշխանությունները դիտարկում են Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը։ Այս մասին երեկ գրել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության աղբյուրները։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մտածելու առիթ է տվել՝ տեղի ունեցողը գնահատելով սիրիական խնդրի լուծման համար հարմար պահ։
Պարբերականի համաձայն՝ քննարկումները կներառեն երեք կարևոր թեմա՝ սիրիական պետության միասնական կառուցվածքի պաշտպանություն, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում և փախստականների անվտանգ վերադարձի ապահովում. վերջինս Թուրքիայի ներքաղաքական կյանքի ամենակարևոր թեմաներից է։