Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռակոնֆերանսի նախապատրաստումը «Աքքույու ԱԷԿ»-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի կապակցությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր, որ մարտի 10-ին ակնկալում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առցանց մասնակցությունը 3-րդ բլոկի հիմքի բետոնալցման արարողությանը. գրում է Sabah թերթը:
«Այո, իրոք, պատրաստվում է արարողություն Աքքույուի երրորդ բլոկի շինարարության հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ: Եվ դրանք նախապատրաստվում են՝ հաշվի առնելով շինարարության մեկնարկի կապակցությամբ նախագահ Էրդողանի և նախագահ Պուտինի միջև հեռախորհրդաժողով կազմակերպելու հնարավորությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարներն ունեցել են «շատ մանրամասն հեռախոսազրույց», որի ընթացքում նրանք, ի թիվս այլ թեմաների, խոսել են նման հնարավոր հեռահաղորդակցության մասին:
«Նրանք, բացի Աքքույուի թեմայի, չեն նախատեսում որևէ այլ առարկայական բանակցություն, քանզի նախագահները հակառակն անհրաժեշտ չեն համարել», - նշել է Պեսկովը: