|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում պայքարել Արցախի համար, ապա պայքարելու ենք և արդեն իսկ սկսել ենք պայքարել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և նույնիսկ Երևանի համար։
Բաքվի բարբարոսական վարչախմբի և վերջինիս օպերատոր էրդողանական Թուրքիայի համար մեծ հաշվով չկան, առանձին վերցրած, Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ խնդիրներ, այլ կա հենց Հայաստանի հարցը։
Արցախի բռնազավթումը և տեղի հայության էթնիկ զտումը, ցավալիորեն, ապացուցեց այս ճշմարտությունը, որովհետև, եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո ծավալապաշտ թշնամին բացել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հարցերը և ողջ Հայաստանի հիմնախնդիրը, որը դիտարկվում է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված հայեցակարգի քողի տակ»։