Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման հնարավորությունը, սկզբնական փուլում են գտնվում այդ թեմայի շուրջ բանակցությունները Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին հերթին մեր գործողություններն ուղղված են Մեծ Եվրասիայի տարածքում առևտրի պայմանների բարելավմանը, որտեղ ԵԱՏՄ-ն արդեն համապատասխան համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ: Այդ երկրների ընդհանուր շուկան կազմում է մոտավորապես 190 միլիոն մարդ: Մինչև ընթացիկ տարվա վերջը կարող են կնքվել համաձայնագրեր, որոնք մեր արտաքին շուկան կհասցնեն 481 միլիոնի: Սկզբնական փուլում են գտնվում բանակցությունները Հնդկաստանի հետ, քննարկում ենք ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը Պակիստանի հետ», - ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակներում արդեն գործում է ապրանքների ազատ առևտրի գոտի, իսկ 2023 թվականին ստորագրվել է ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման համաձայնագիրը։