|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վրաց արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը և ծառայությունները մատակարարել աշխարհի ամենամեծ շուկա՝ առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների. հայտնում է newsgeorgia.ge-ն:
Փաստաթղթի համաձայն՝ վրացական արտադրանքի մոտ 94 տոկոսը Չինաստանում կազատվի մաքսատուրքերից: Վրաստանի խորհրդարանից հետո այն պետք է վավերացնի նաև Չինաստանը:
Վրաստանի և Չինաստանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին ազատ առևտրի մասին համաձայնագիրը 2017-ի մայիսին` Պեկինում: