|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրամիության (ԵՄ) հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Եվրամիության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազում է։ Այս մասին Վիետնամում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«11 ամսվա թարմ վիճակագրություն է եկել. Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ պակաս է և շարունակում է նվազել։ Սա այն է, ինչի մասին վկայում են տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է նա։
«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները, Օվերչուկի խոսքով, հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը բավական հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել տնտեսական այն օգուտներն ու առավելությունները, որ ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր։
«Երևանն ասում է, որ չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն իրավական առումով էական քայլ է արել, և մենք այն դիտարկում ենք, որպես միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- կրկնել է ՌԴ փոխվարչապետը։