|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը. հայտնում է РИА Новости-ն:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2018-ի մայիսի 17-ին Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:
Համաձայնագրում տեղ են գտել վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները: Մեկ տարուց ոչ ուշ ժամկետում կողմերը պարտավորվում են սկսել աշխատել ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ: