կարևոր
1606 դիտում, 14 ժամ առաջ - 2025-04-15 13:25
Աշխարհ

Թրամփը Նեթանյահուի հետ պարում է «վաշինգտոնյան տանգո»

Թրամփը Նեթանյահուի հետ պարում է «վաշինգտոնյան տանգո»
Թրամփի եւ Նեթանյահուի բանակցությունները Վաշինգտոնում շարժել են քաղաքական գործիչների եւ փորձագետների մեծ ուշադրությունը: Բանն այն է, որ Նեթանյահուի այցն ազդարարվե; էր, սակայն նախապես չէր պատրաստվել։ Ավելին, Սպիտակ տունը հանկարծ չեղյալ է հայտարարել երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, իսկ Օվալաձեւ աշխատասենյակ թույլատրվել է ընդամենը մի քանի լրագրողների՝ նախապես համաձայնեցված հարցերով։ Բացի այդ, ԱՄՆ-ի արարողակարգը հայտարարել է՝ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպման համար հատկացվել է ընդամենը երեսուն րոպե, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել այդ կարճ ժամանակահատվածի բավարարության վերաբերյալ՝ օրակարգի բարդ հարցերը քննարկելու համար: Եվ դա այն ժամանակ, երբ ըստ ամերիկյան Тhe Washington post-ի, «Մերձավոր Արեւելքը ծանրաբեռնված է ներքին եւ տարածաշրջանային ճգնաժամերով»․ Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Գազայում եւ թուրք-իսրայելական բարդությունները Սիրիայում։

ԱՄՆ-ի առաջարկած դիվանագիտական իմպրովիզացիան փորձագետներին ստիպում է մտածել, որ Նեթանյահուին Վաշինգտոն կանչելու իրական նպատակը կարող է քիչ կապ ունենալ այն բանի հետ, ինչի մասին կողմերը հրապարակավ խոսել են: Ուստի ենթադրություններ եղան այն մասին, որ ԱՄՆ-ը կուլիսներում ինչ-որ «որոշակի իրադարձություն» կամ «նոր ռազմավարական կուրս» է պատրաստում։ Ավելին, ըստ փորձագետների, «Նեթանյահուն ստիպված է եղել Թրամփից լսել դատողություններ, որոնք նա չէր ցանկանում, եւ անակնկալի է եկել»:

Խոսքն առաջին հերթին Իրանի մասին է։ Թրամփը Նեթանյահուին հայտնել է՝ ամերիկյան կողմը «շատ բարձր մակարդակով ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ» միջուկային համաձայնագրի ստորագրման շուրջ եւ ցանկանում է, որ «Իսրայելը ներգրավված լինի այդ գործընթացում»: Թրամփի գնահատմամբ՝ «բանակցւթթյունները հաջողությամբ կպսակվեն Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումից խուսափելու համար»՝ ընդգծելով, որ «Իրանի հետ համաձայնության հասնելը մեր սիրելի գործն է»:

 Ինչ վերաբերում է Գազային, ապա Թրամփն արձանագրել է. «վարչակազմը ջանասիրաբար աշխատում է այս ոլորտում հրադադրի մասին հերթական համաձայնության հասնելու ուղղությամբ»: Նա նաեւ փորձել է հանգստացնել Նեթանյահուին Սիրիայի եւ Թուրքիայի վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ՝ մատնանշելով իր անձնական «գերազանց հարաբերությունները Էրդողանի հետ»: «Կարծում եմ՝ մենք կկարողանանք կարգավորել դա։ Հուսով եմ՝ դա խնդիր չի լինի», - նշել Է Թրամփը։

Բայց բաց է մնում հարցը. Արդյո՞ք Թրամփի փաստարկները համոզել են Նեթանյահուին, եւ արդյո՞ք Իսրայելը պատրաստ է լուրջ գին վճարել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դիվանագիտական նախաձեռնություններն առաջ մղելու համար:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ կա Թրամփ-Նեթանյահու վաշինգտոնյան գագաթնաժողովի «չոր մնացորդում»։

Իրան․ The NewYork Times թերթը՝ Ֆարնազ Ֆասիհին, հղում անելով իրանցի բարձրաստիճան երեք պաշտոնյաների, հայտնել է՝ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները ապրիլի 12-ին կարող են անուղղակի բանակցություններ անցկացնել Ամմանում: Ուղիղ բանակցությունները հնարավոր կլինեն, եթե այդ հանդիպումը հաջող լինի։ Դա հաստատել է նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին։

ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ-ՍԻՐԻԱ. Իսրայելը շահագրգռված է Սիրիայի մասնատմամբ, նրա՝ աղանդավորական եւ էթնիկ պետությունների եւ կազմավորումների բաժանման նախապատրաստմամբ։ Խոսքը քրդերի եւ դրուզների կողմից «խաղաքարտերի» խաղարկման մասին է՝ մասնատման գործընթացի հնարավոր տեղափոխմամբ Թուրքիա այն սկզբունքով, որ եթե Անկարան աջակցում է պաղեստինցիների պետականությանը, ապա չի կարող հանդես գալ Սիրիայում քրդերի եւ դրուզների պետականության դեմ։ Ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ «սա խալիֆայության անկումից եւ Հանրապետության հաստատումից ի վեր Անկարայի առջեւ ծառացած ամենամեծ եւ լուրջ խնդիրն է»: Թել Ավիվը մտահոգություն է հայտնում Սիրիայի, Հորդանանի եւ Լիբնանի սուննիների միջով Թուրքիայից «սուննիական աղեղի» առաջացումից առաջ, որը փոխարինում էր «շիական կիսալուսնին», որը նա դիտում էր որպես ռազմավարական սպառնալիք: Այն վերացնել միայն Թրամփի եւ Էրդողանի անձնական հարաբերությունների միջոցով չի ստացվի, նույնիսկ եթե ի հայտ գան «ջենթլմենական պայմանավորվածություններ» ԱՄՆ հովանու ներքո։ Թուրք-իսրայելական իրավիճակը դեպի զինված հակամարտություն սահելու սցենարը մնում է իրական։

Գազա. Թրամփը հույս ունի դադարեցնել պատերազմը Գազայում Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է․ «այս սեկտորի վերահսկումն ու տիրապետումը լավ բան կլինի»: Դրա վրա աշխատում է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Բայց կա նաեւ եգիպտական առաջարկ, որը ներառում է Իսրայելի կողմից 50-օրյա հրադադար, Նեցարիմ առանցքի աշխատանքի վերսկսումը, մարդասիրական օգնության տրամադրումը եւ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների մեկնարկը: Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ վիճակում։

Այժմ եզրակացությունների մասին: Թրամփը փորձ է անում նախանշել Իսրայելի հետ համակարգման նոր մշտական գործընթաց, սակայն իր վերահսկողության ներքո, որպեսզի խուսափի տարածաշրջանում ցանկացած հնարավոր էսկալացիայիցԱյնուամենայնիվ, նրա դիվանագիտության իմպրովիզացված բնույթը կարող է սահմանափակել շոշափելի արդյունքների հասնելու նրա կարողությունը: Առաջիկա օրերին միգուցե ինչ-որ բան պարզվի, կամ՝ գուցե ոչ։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի