կարևոր
409 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-19 15:33
Աշխարհ

Թրամփը պատրաստում է Նեթանյահուի «պաշտոնանկությունը»

Թրամփը պատրաստում է Նեթանյահուի «պաշտոնանկությունը»
Երբ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Իսրայելը Գազայում մարտ ամսից ի վեր խոշորագույն հարձակումն է սկսել տարածք գրավելու նպատակով, մերձավորարեւելյան շատ փորձագետներ այդ գործողւթյունները գնահատեցին որպես Նեթանյահուի պատասխան քայլը նոր աշխարհաքաղաքական «շախմատային պարտիայում», որը ստեղծվել է Թրամփի կողմից իր մերձավորարեւելյան շրջագայության ընթացքում: Այս գործողությունը նախապես պատրաստվել էր Իսրայելի կողմից` Մերձավոր Արեւելքում Թրամփի որոշ նորարարական որոշումներ կանխելու համար, բայց ԿՀՎ-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ջանքերով այն ժամանակ հաջղվեց կանխել իրադարձությունների անցանկալի ընթացքը Թրամփի համարԱյժմ իսրայելական հետախուզությունը կարծում է՝ «եկել է տարածաշրջանում Թրամփի ռազմավարական տեղաշարժը տապալելու եւ Գազայի հատվածում Իսրայելի համար ավելի բարենպաստ նոր իրողության համար պայմաններ ստեղծելու պահը»:

Ընդ որում՝ իրավիճակն այնպես է ներկայացվում, որ «Մորագ առանցքից հարավ պաղեստինցիների արտաքսման գործընթացն իրականացվում է Գազայում մերձավորարեւելյան ռիվիերա ստեղծելու Թրամփի ծրագրի համաձայն»: Մինչդեռ Թրամփն ինքը հայտարարել է․ «Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումը զուր ջանքեր են, քանի որ դա կբարդացնի Գազայի վերականգնման գործընթացը»: Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ նա ասել է․ «իմ վարչակազմը եւ այս տարածաշրջանում շատ ուրիշներ կիսում են այն հույսը, որ պաղեստինցի ժողովուրդը Գազայում կունենա հուսալի եւ արժանապատիվ ապագա»: Բայց բանն այն է, որ Թրամփը տարածաշրջան կատարած այցի ընթացքում, ըստ NBC News-ի՝ «շոշափել է Գազայում ամերիկյան ժամանակավոր կառավարում մտցնելու իրավիճակը, չնայած դրա հետ մեկտեղ չի մերժել Գազայի հատվածից Լիբիա մինչեւ 1 միլիոն պաղեստինցիների վերաբնակեցման իր ծրագիրը»:

Հենց այդ դիրքային միացմանն էլ հարված հասցրեց Նեթանյահուն, որպեսզի արաբական երկրների մոտ ստեղծի այն զգացողությունը, որ Թրամփն իրենց հետ երկակի խաղ է վարում: Այս համատեքստում Իսրայելի կողմից Գազայում գործողություն սկսելու դրդապատճառը (Դոհայում ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների տապալումը) սկզբունքային նշանակություն չունիԽնդիր է դրվում, եթե այդ ուղղությամբ Թրամփից նախաձեռնություն չձեռնարկել, ապա գոնե տեղավորվել նրա «հավասարման» մեջ: Պատահական չէ, որ իսրայելական Yedioth Ahronoth թերթի անվտանգության փորձագետ եւ վերլուծաբան Ռոնեն Բերգմանը հայտարարում է․ «իսրայելցիներն իրականում չեն հասկանում պատերազմի վերսկսման պատճառները, ճիշտ այնպես, ինչպես բանակի համար դժվար է հասկանալ, թե ինչ է անում եւ ուր է գնում այդ գործընթացում»: Հայտարարված նպատակներն են` ՀԱՄԱՍ - ի ղեկավրության եւ նրա ռազմական ներուժի վերացումը, իսրայելցի բանտարկյալների ազատ արձակումը, Գազայի հյուսիսում «բուֆերային» գոտու ստեղծումը, զսպման ամրապնդումը եւ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ի հարձակման կրկնության կանխումը ընդամենը մեկ այլ «խաղի» ծածկման խորհրդանիշներ են: Իսրայելցի մի պաշտոնյա պարզաբանել է՝ Գազայի գործողությունը պատանդների հետ կապված պլաններ չունի, եւ դրանք ընդամենը հրապարակային հայտարարություններ են: Բացի այդ, ՀԱՄԱՍ - ը սկսել է սլաքներն ուղղել Թրամփի ուղղությամբ, որի հարաբերությունները սրվել են Նեթանյահուի հետ:

«Չնայած Իսրայելի առարկություններին` Թրամփը, նստած Իրանի հետ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարում է հուսիտների հետ հրադադարի մասին։ - այս կապակցությամբ գրում թ Al Jazeera-ն: «Նա գաղտնի բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ, վերացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները եւ վերացնում է Թել Ավիվի որակյալ ռազմական եւ ռազմավարական գերակայությունը տարածաշրջանում»։

Իսկ իսրայելական Walla լրատվկան պորտալը փաստում է․ «Թրամփը Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ ԱՄԷ-ի հետ Իսրայելին բացառել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած խնջույքից, որն ամենաաղետալի դարաշրջանն է ապրում Նեթանյահուի իշխանության գալուց ի վեր»: Այժմ Վաշինգտոնը Գազայի հատվածում ճնշում է նախապատրաստում Իսրայելի վրա։ Հնարավոր է` Վատիկանից հետո Իսրայելում հայտնվի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Բացի այդ, ըստ The New York Times-ի, «Նեթանյահուի վրա հարձակումներ են սկսվել նաեւ ԱՄՆ-ում իսրայելամետ սիոնիստական լոբբիի կողմից»: Նշվում է․ «Իսրյելի ներկայիս կառավարությն ուլտրամիլալիստական եւ Մեսիական քաղաքականությունը վնասում է ինչպես Իսրայելին, այնպես էլ Միացյալ Նահանգներին»:

Բայց Թրամփի եւ Նեթանյահուի միջեւ լիակատար խզման մասին խոսելը դեռ վաղ է: Երեք ամիս առաջ Նեթանյահուն ելույթ էր ունենում իսրայելական հասարակության առջեւ` պարծենալով, որ «ոչ» է ասել ԱՄՆ-ին: Սակայն կա նախադեպ, երբ ազգային անվտանգության խորհրդական Մայք Վալցը հեռացվել է պաշտոնից՝ Թրամփի մեջքի ետեւում Նեթանյահուի հետ Իրանի դեմ ռազմական տարբերկների վերաբերյալ քննարկումների պատճառով։ Այնուամենայնիվ, Նեթանյահուն մանեւրում է Գազայի գործում եւ պատրաստվում լիամասշտաբ հարձակման եւ Գազայի օկուպացիայի: Բոլորը սպասում են Թրամփի պատասխան քայլին։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի