կարևոր
2698 դիտում, 1 օր առաջ - 2025-04-14 20:34
Հասարակություն

Իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն՝ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց. Ա. Միրզոյանի վարդագույն խոսքերը` թուրքական ագրեսիայի նախօրեին

Իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն՝ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց. Ա.  Միրզոյանի վարդագույն խոսքերը` թուրքական ագրեսիայի նախօրեին

Իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն՝ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

«Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։