|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր` մայիսի 8-ին, ԱԺ նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, հատուկ նպատակով մոտենալով ԱԺ ամբիոնին, հայտարարեց` ինքն այսօր արձանագրել է, որ պատգամավորը ԱԺ դահլիճում ներկա չի եղել, սակայն գրանցվել է, հետևաբար` գործընկերն է նրա փոխարեն գրանցվել։
«Սա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում այս դահլիճում, և ես կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, որովհետև դա ազնիվ չէ», - ասաց նա։
Ի պատասխան Դանիելյանի հայտարարությանը`պատգամավորները խնդրեցին նշել բացակայող պատգամավորի անունը, սակայն Դանիելյանը հրաժարվեց` ասելով` մեկ ուրիշ անգամ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Իհարկե, կասկածի տակ չեմ դնում Ձեր հայտարարությունը, պարո’ն Դանիելյան, բայց ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդ բարքերը, հատկապես` մեկը մյուսի փոխարեն գրանցվելը, քվեարկելը, որոնք եղել են նախկինում, այլևս այս խորհդրարանում չեն կարող գործել։ Ես մեծ հույս ունեմ, որ այն, ինչ Դուք նկատել եք, պարզապես թյուրիմացության արդյունք է»: