Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք երբեք միմյանց չենք խաբել. ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին:
«Այդ հարաբերությունները եղել են շատ անկեղծ, ազնիվ և ուղիղ: Ե'վ ես, և' նա միշտ կարծել ենք, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել, լուծել դրանք, համաձայնության գալ… Նման երկար համագործակցությունը մտերմացրել է մեզ նաև մարդկային առումով: Մեր շփումները շարունակվել են իմ նախագահությունից հետո ևս: Ես դրանց մասին հրապարակայնորեն չեմ խոսել և չեմ փորձել որևէ շահ ունենալ դրանից, նյութականացնել»,- ասել է Քոչարյանը:
Հարցին` Պուտինի հետ ծանոթության ո՞ր տարում ինքը զգաց, որ դա ընկերություն է, նա պատասխնել է. «Արդեն երկրորդ տարում ես զգացի, որ մեր միջև ինչ-որ քիմիա կա»:
Դիտարկմանը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է ինչպես հավասարը հավասարի հետ, երկրորդ նախագահն արձագանքել է. «Հասկանալի է, որ Ռուսաստանը և Հայաստանը անհամատեղելի են իրենց ներուժով, սակայն եթե դու ունես ներքին ազատություն, ապա, որպես մարդ, չես կառուցում հարաբերությունները դե ֆակտո ոչ հավասար ռեսուրսների ճնշման ներքո: Հաղթահարել դա գուցե շատերի մոտ չի ստացվում»:
Հարցին` ինքը Պուտինի հետ «դու»-ո՞վ է խոսում, Քոչարյանը պատասխանել է, որ չի ցանկանում քննարկել այդ թեման:
«Այդ զանգը լուրջ աջակցություն է, սակայն ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել»,- նշել է նա` անդրադառնալով իր ծննդյան օրվա շնորհավորանքին:
Ըստ Քոչարյանի` Վլադիմիր Պուտինի մեջ ամենաշատը գնահատում է այն, որ նա երբեք չի խոսել` զգացնել տալով, որ մի երկրի նախագահ է, որը մոտ 30 անգամ է մեծ է Հայաստանից:
Հարցին` քննարկե՞լ է, արդյոք, Պուտինի հետ Հոկտեմբերի 27-ը, երբ նա 1999-ի հոկտեմբերի 30-ին այցելել էր Երևան, Քոչարյանը պատասխանել է. «Ոչ»: