Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է ապահովել երկրի հարավում Բեզյե եւ Բորդո քաղաքների մզկիթների հսկողությունը, որոնց ավելի վաղ սպառնալիքներ էին ուղարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սպառնալիքները կամ բռնության ակտերը ուղղված են Բեզյե եւ Բորդո քաղաքների մզկիթներին։ Ես համապատասխան դեպարտամենտների պրեֆեկտներին խնդրել եմ նրանց պաշտպանություն տրամադրել։ Հանրապետության տարածքում համանման գործողություններն անթույլատրելի են»,- Twitter-ում նշել է Դարմանենը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը Փարիզից ոչ հեռու Քոնֆլան Սենթ Օնորին կոմունայում ուսումնական հաստատություններից մեկի մոտ գլխատել էր պատմության ուսուցչին։ Նրան հարեւան Էրանյի կոմունայում գնդակահարել էին ոստիկանության աշխատակիցները։ Գործի քննությունը կատարում է դատախազության հակաահաբեկչական բաժինը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպանությունը կարող էր կապված լինել դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ ուսուցիչն աշխատում էր։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 5-ին նա դաս էր անցկացրել, որի ժամանակ քննարկվել է խոսքի ազատությունը։ Ուսուցիչը ցույց է տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական ակտ։