|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Համացանցում բուռն կատակների տեղիք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պայքարը անձրևանոցի դեմ, հայտնում է РИА Новости-ն:
Նախօրերին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: Արարողության ժամանակ անձրև է տեղացել: Բուշը որոշել է հագնել անձրևից պաշտպանող պարագան, սակայն նրա մոտ դա այնքան էլ լավ չի ստացվել:
«Երդմնակալության ժամանակ տեսածս լավագույն պահն այն էր, երբ Ջորջ Բուշ կրտսերը փորձում էր գլուխ հանել անձրևանոցից», - գրել է օգտատերերից մեկը: