կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 17:02
Սպորտ

Տարաձայնությունը հարթվել է. Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա

Տարաձայնությունը հարթվել է. Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա

Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փաստաբանը եւ «Sauerland Event» պրոմոութերական կազմակերպությունը համաձայնության են եկել: Տարաձայնությունը, որը կապված էր Արթուր Աբրահամի` օգոստոսի 24-ին նախանշված մենամարտի հոնորարի հետ, հարթվել է:


Ավելի վաղ, Արթուր Աբրահամն ասել էր, որ եթե «Sauerland Event»-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ, ապա ինքը չի մենամարտի ո'չ օգոստոսի 24-ին, ո'չ ավելի ուշ: 
«Ես կարող եմ կարիերաս ավարտել հենց հիմա: Մարզիկների հետ պետք է արդարացի վարվել»,- ասել էր նա:

 

Այսպիսով` տարաձայնությունները հարթվել են, եւ սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Մենամարտը տեղի կունենա Գերմանիայում:  Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինս աֆրիկյան Նամիբիա պետությունից է: Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա: