կարևոր
1033 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-20 17:42
Աշխարհ

Ո՞ւմ սեւ կատուն է անցել Թրամփի եւ Նեթանյահուի միջեւ

Ո՞ւմ սեւ կատուն է անցել Թրամփի եւ Նեթանյահուի միջեւ
Մերձավոր Արեւելքում լայնորեն քննարկվում է այն, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ Թրամփն անտեսել է Իսրայելին: Փորձագետները վստահ են` դա ոչ միայն արարողակարգային դետալ էր, այլ Թրամփի կողմից իր նոր առաջնահերթությունների կանխամտածված արտահայտություն: Նախկինում Թել Ավիվը միշտ նշվում էր որպես ամերիկյան նախագահների այցելության առաջին կետ, բայց այս անգամ Թրամփը խախտեց այդ ավանդույթը եւ նույնիսկ կարեկցանք հայտնեց Գազայի բնակիչներին` հայտարարելով, որ նրանց «անտանելի կերպով են վերաբերվում»: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Իսկապես, տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մերձավոր Արեւելքի քարտեզը փոխվում է Էր Ռիադից, այլ ոչ թե Թել ԱվիվիցԹրամփի եւ Բեն Սալմանի գործընկերությունը ավելին է, քան համաձայնագրերն ու գործարքները, այն համապարփակ նախագիծ է, որը վերասահմանում է արաբական երկրների դերը տարածաշրջանային հավասարման կենտրոնում, այլ ոչ թե եզրաքարին: Աշխարհաքաղաքական ազդեցության համար խաղում Սաուդյան Արաբիան մաքուր գոլ խփեց Իսրայելի դարպաս։ Արդյունքը վերջնական չէ, բայց առաջին խաղակեսն ավարտվեց միանշանակ. Էր Ռիադն առաջինն էր: Այն դադարում է տարածաշրջանային կողմ լինել որոշակի մերձավորարեւելյան առանցքի ներսում, դարձել է առաջին արաբական կողմը Վաշինգտոնի հետ չհայտարարված գործընկերության մեջ: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա նախկինի պես ԱՄՆ-ի գործընկերն է, բայց այժմ նրանից պահանջվում է համընթաց քայլել Թրամփի քաղաքականությանը, այլ ոչ թե ղեկավարել այն», - մեկնաբանում է Տարասովը:

Արաբ փորձագետների գնահատմամբ` Թրամփի նման աշխարհաքաղաքական կուլբիտում շրջադարձային պահ է եղել նրա հանդիպումը Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ Էր ՌիադումԱՄՆ վարչակազմը այժմ պատրաստ է նրան միջզգային լեգիտիմություն տրամադրել եւ բացահայտորեն կոչ է արել նրան միանալ Աբրահամյան համաձայնագրերին: ԱՄՆ-ի այս որոշումը դիտարկվում է որպես արմատկան, թելադրված է ռազմավարական, այլ ոչ թե գաղափարական նկատառումներով` Սիրիայի վերադարձ արաբական պետությունների գիրկը․ Իրանի ազդեցության սահմանափակում, նշում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այն հայտնվում է նոր բանակցային ուղուց դուրս: Տարածաշրջանային կարգավորմանը Սիրիայի ինտեգրման նախագիծը, որը գլխավորում են Վաշինգտոնն ու Ռիադը, կրճատում  Իսրայելի մանեւրի դաշտը եւ Նեթանյահուի կառավարոոթյանը դնում կողմնակի դիտորդի դիրքումորը մտահոգված է այն վերափոխումներով, որոնք այլեւս չի վերահսկում, շարունակել է Տարասովը: Այս համատեքստում գնահատվում է նաեւ Լիբանանի նկատմամբ քաղաքականությունը: Թրամփը լիակատար աջակցություն է հայտնել «Նոր Լիբանանին», սակայն այն կապելով «Հըզբոլլահի» քաղաքական վերացման հետԱմերիկյան լրատվամիջոցները կարծում են՝ Թրամփի եւ Նեթանյահուի միջեւ պառակտում է տեղի ունեցել, ինչը թույլ է տալիս խոսել Սպիտակ տան վրա ԱՄՆ-ում սիոնիստական լոբբիի ազդեցության թուլացման մասին:

«Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-Իսրայել գծով ներկայիս իրավիճակը շարունակում է մնալ անկայուն եւ կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ներսում քաղաքական պայքարի սրմանը: Բայց ամերիկյան նավակը, որն ունի բաց առագաստներ, գործարկվել է Մերձավոր Արեւելքում, եւ ոչ ոք չգիտի, թե ուր է այն գնալու: Բարոմետրը ցույց է տալիս մեծ փոթորկի մոտենալը», - ամփոփում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի