|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Այսօր ԱԺ-ում, ուր քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարցրեց` եթե գյուղատնտեսության ոլորտում աճ կա, ինչո՞ւ այն չի արտացոլվում գյուղացու կյանքում, որի սոցիալական վիճակը մնում է անփոփոխ:
Գյուղնախարարը պատասխանեց, որ դա լուրջ հարց է, և ամեն անգամ այդ հարցը բարձրացվում է: Նաբացատրեց, որ թեև գյուղատնտեսության մեջ ոչ եկամտաբեր ոլորտներ չկան, սակայն գյուղացու ունեցած հողակտորներն այդքան մեծ չեն, որ նա եկամտի ծավալ ունենա, հետւաբար` նրա սոցիալական վիճակը մնում է անփոփոխ:
«Մենք միակ ելքը տեսնում ենք կոոպերատիվների ստեղծման մեջ: Հիմա ունենք հաշվարկներ, որ կոոպերատիվներում եկամուտներն աճել են»,- ասաց Սերգո Կարապետյանը: