Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մասնագետների հետ: Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման հետևանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որոնցից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոզ աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել: Թունավորման պատճառները ուսումնասիրվում են: Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են: Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է: