|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման անդամները անօդաչու թռչող սարքով հարձակվել են Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա և Սաադա նահանգի վրա՝ խոցելով F360 հետախուզական ինքնաթիռը, որը գործում էր ի շահ ԱՄՆ-ի և Իսրայել: Այդ մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան:
Նշվում է, որ «Gant Shark F360» հետախուզական ինքնաթիռը հատուկ առաքելություն էր իրականացնում Սաադա նահանգում:
Իսրայելական բանակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարք է որսացել, որը երկրին մոտենում էր արևելքից:
Հութիները վերսկսել են հարձակումները Իսրայելի տարածքի վրա, որոնք դադարեցվել էին հունվարին՝ Պաղեստինի Գազայի հատվածում զինադադար սկսելուց հետո:
Ավելի վաղ Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ Հութին նախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» կվերսկսի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը։